Գլխավոր էջ ֆորում Վիդեոներ Նկարներ Օնլայն խաղեր Մեր բաներրը Հետադարձ կապ Իմ մասին Գովազդ բլոգում    

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԿԱՏԵԳՈՐԻԱ ԲԱԺՆՈՒՄ
միացեք մեզok.ruում

ՄԵՐ ՀԱՐՑԸ
Ձեզ դուր է գալիս մեր կայքի նոր դիզայնը
Всего ответов: 193
ՔԱՆԻՍՆԵՆ ՕՆԼԱՅՆ

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0
ԳՐԱՆՑՎԱԾ ԵՆ ԿԱՅՔՈՒՄ՝
Ընդհանուր' 109
Նորերը ամսվա մեջ' 54
Նորերը շաբաթվա մեջ' 20
Նորերը երեկ' 9
Նորերը այսօր' 12


ՆՐԱՆՑԻՑ՝
1 Ադմինիստրատոր
0 Ադմինիստրատորի օգնական
1 Գլխավոր մոդերատոր
0Մոդերատոր
6077 Սովորական այցելու

ՆՐԱՆՑԻՑ'
5277 տղամարդ
827 կին

Բլոգը Facebook-ում





վիճակագրություն
Current Position
Գլխավոր էջ » ֆայլեր » Իմացեք Նաեւ

Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է
05.07.2012, 11:41

ՀՀ Սահմանադրության ընդունման պատմությունը: ՀՀ Սահմանադրության ընդունումը տեղի ունեցավ 1995թ. հուլիսի 5-ին։, որը  պետության կայացման գործընթացում շատ կարևոր երևույթ էր։ Այն դրեց ամբողջատիրական համակարգից դեպի ժողովրդավար պետության անցնելու իրավական հիմքերը։ՀՀ Սահմանադրությունը իրավական ձևակերպում տվեց քաղաքական նոր համակարգին, սահմանեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները։
 ՀՀ Սահմանադրությամբ հաստատվեցին Հայաստանի երրորդ հանրապետության խորհրդանիշերը՝ դրոշը, զինանշանը և հիմնը։ Դեռևս 1990թ. օգոստոսի 24-ին հանրապետության պետական դրոշ ճանաչվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ և նարնջագույն, որը Առաջին հանրապետության դրոշն էր։ Այնուհետև ընդունվեց ՀՀ զինանշանը, որի կենտրոնում վահանը պահող արծիվն ու առյուծն են. պատկերված է Արարատ լեռը՝ Նոյան տապանով։ Որպես օրհներգ ընդունվեց Առաջին հանրապետության պետական հիմնը՝ «Մեր Հայրենիք» հայրենասիրական երգը։
 Սկսեցին ձևավորվել պետաիրավական նոր կառույցներ։ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում էր նախագահական հանրապետության համակարգը՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների տարանջատումով։ Բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը, վերանվանվեց Ազգային ժողով։
 ՀՀ տարածքային կառավարման կառուցվածքի բարելավման նպատակին էին ծառայում 1995թ. դեկտեմբերին կատարված վարչատարածքային փոփոխությունները և նոր միավորումների՝ մարզերի ու համայնքների հիմնումը։ Հանրապետության շուրջ չորս տասնյակի հասնող շրջանների միավորման միջոցով ստեղծվեցին 10 մարզեր և 1 մարզ ևս` քաղաքամայր Երևանը: Ստեղծված տեղաշարժերը ստիպեցին բարեփոխումներ կատարել Սահմանադրության մեջ:Ի վերջո 2005թ-ի նոյեմբերի 25-ին ընդունվեց ՀՀ Սահմանադրության նոր`բարեփոխված տարբերակը:
Կառուցվածքը:Ներկայումս ՀՀ Սահմանադրությունը բաղկացած է 9 առանձին գլուխներից,որոնք միասին վերցրած ունեն 117 հոդվածներ, որոնցից 1, 2 և 114 հոդվածները փոփոխման ենթակա չեն:
Ըստ ՀՀ Սահմանադրության առաջին և երկրորդ հոդվածների Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է,իսկ ՀՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ըստ ՀՀ Սահմանադրության 117 հոդվածի`հուլիսի 5-ը համարվում է տոն և ոչ աշխատանքային օր է: Տոնվում է Սահմանադրության օրը:

բաժինը: Իմացեք Նաեւ | հեղինակ: ADMIN(TIGRAN)
դիտել են: 540 | բեռնվել են: 0 | վարկանշ: 0.0/0
բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԱՅՔԻ ԹԱՐԳՄԱՆԻՉ
ՌՈՒՍԵՐԵՆ
ՈՐՈՆԵԼ
Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և ստացեք բլոգի նյութերը հենց ձեր էլ-փոստին

մինի չատ
ԲԼՈԳԻ ԷՋԱԴԻՏԵԼ ԵՆ
ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐ


Համեցեք




Այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումներում մեջբերումներ անելիս հղումը Tigranblog.ru կայքին պարտադիր է: Բլոգի բոլոր իրավունքները պատկանում են Տիգրան Համբարձումյանին. 2012թ